Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքին հյուրանոցից հյուրանոց են տեղափոխում․ ասում են՝ բոլոր հյուրանոցները զբաղված են
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախից Հայաստան տեղափոխված Աննա Հակոբյանին եւ նրա մորը Գորիսում Շտապ օգնության մեքենայով հյուրանոցից հյուրանոց են տեղափոխում։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։
«Աննա Հակոբյանը եւ իր մայրը Արցախի Խանապատ գյուղից այսօր 17:00-ին հասել են Գորիս՝ ավտոբուսով, հոգնած, քաղցած, վախեցած, սպառված: Մինչև այս պահը նրանց շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հյուրանոցից հյուրանոց. բոլոր հյուրանոցներն իբր զբաղված են: Ես նրանց հանդիպել եմ Գորիս հյուրանոցի ընդունարանում թողնված: Ասում են հոգնած ենք, պառկել ենք ուզում, քնել: Որևէ մեկը նրանցով չի զբաղվել ավելի քան 5 ժամ է:
Միջազգային լրատվամիջոցների լրագրողներն են սենյակ փնտրում, որ տեղավորեն այս կանանց:
Ինչպիսի «հոգատար» ընդունելություն ազատ, անկախ Հայաստանում»։
Նշենք, որ վերջին տվյալներով` Արցախից Հայաստան է տեղափոխվել 1050 քաղաքացի։