Լրահոս
Կարևոր


Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում․ հիվանդանոցներ են տեղափոխվել մեծ թվով քաղաքացիներ․ կան զոհեր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ

Հասարակություն

Երեկ, օգոստոսի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ալկոհոլային ինտոկսիկացիա» ախտորոշմամբ շտապ օգնության մեքենայով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Արմավիր քաղաքի բանկիչներ՝ 54-ամյա Ալեքսան Ասատրյանը, 53-ամյա Գագիկ Սարգսյանը, 61-ամյա Գագիկ Նիկոլյանը և 58-ամյա Մովսես Հարությունյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանցում Ա․ Ասատրյանն ու Գ․ Սարգսյանը մահացել են։ Իսկ Գ․ Նիկոլյանն ու Մ․ Հարությունյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, այսօր սեպտեմբերի 1-ին, ժամը 01։ 00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացել, որ «սուր էկզոգեն թունավորում, հիպորլեմիկ շոկ» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս անգամ Արմավիրի ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը մեկնում է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ պարզում է, որ տեղափոխվածը Արմավիր քաղաքի բնակիչ 69-ամյա Ռուբիկ Զաքարյանն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այսօր, ժամը 01։50-ի սահմաններում դարձյալ «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվում, որ «սուր ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են ընդունվել 2 քաղաքացի։ Արմավիրի ոստիկանները պարզում են, որ տեղափոխվածները Արմավիր քաղաքի բնակիչներ՝ 55-ամյա Ռաֆիկ Բաղդասարյանն է և 47-ամյա Համլետ Ամիրխանյանը։ Վերջիներս նույնպես գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Այսօր ժամը 02։45-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազնագ է ստացվել, որ «սուր ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի և 1 քաղաքացու դի։ Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը, մեկնելով «Արմենիա» բժշկական կենտրոն, պարզել են, որ նրանք են՝ Գագիկ Նիկոլյանը, ում բնակության վայրն ու ծննդյան թիվը պարզվում է, և 61-ամյա Մաթևոս Սարգսյանը, իսկ մահացածը Մովսես Հարությունյանն էր, ում բնակության վայրն ու հասցեն ճշտվում է։ Այսօր, ժամը 05։20-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Հ․ Ամիրխանյանը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։ Փաստի առթիվ Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, և ըստ տեղեկությունների՝ այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կան կասկածներ, որ մահացածներն ու հիվանդանոցում գտնվողները թունավորվել են ոգելից խմիչքից։  

«Ձայների փոշիացման» թեզը կեղծ չէ. անցողիկ շեմը չհաղթարող ուժերը, այո՛, փոշիացնում են ձայներըՔրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՖրանսիան այլ տարածաշրջաններում ռազմական բազաներ տեղակայելու մտադրություն չունի. ՄակրոնՄենք այլևս սխալվելու իրավունք չունենք. «Ուժեղ Հայաստան»Իրանի շուրջ ճգնաժամը հարվածել է Գերմանիայի տնտեսությանը․ երկրում գնաճը կրկին աճում էԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street JournalԻնչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն․ Նարեկ ԿարապետյանԿրասնոդարի երկրամասում դեռահասը կրակ է բացել դպրոցում. տուժել է երկու աշակերտՈւզում եմ, որ մենք բոլորս Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին վարակենք, ու Հայաստանը լինի հայկական. Նարեկ ԿարապետյանՔննարկում պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանի հետ. Էդմոն ՄարուքյանՔիմ Քարդաշյանը և նրա դուստր Նորթ Ուեսթը ցուցադրել են իրենց համապատասխան ադամանդե գրիլզները 300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»Սա նշան է. Ռոբերտ ՔոչարյանԴեմբելեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող «Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման ՎարդանյանԻնչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն. «Ուժեղ Հայաստան»Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը քարոզարշավիցԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Չե՛նք կարող երրորդ անգամ նույն կործանարար սխալը կրկնել․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներին․ «Միացե՛ք փոփոխությանը»Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ մասնակցում է միասնական քայլերթիԳիտեի՞ք, որ Ուժեղ Հայաստանը մասնակցելու է ընտրություններին. հարցում Ապարանում Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. Հարցում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ՇենգավիթումԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է. հարցում Մասիսում Նոյեմբերյանում ջերմ դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Նոյեմբերյան. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՆերքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումԷլ ցանցերի զավթեցին Կարապետյանից, որ ի՞նչ անեն. Հարցում Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասին Փաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Սա պարզապես քաղաքական ընտրություն չէ․ սա Հայաստանի գոյության հանրաքվեն է․ Արմեն ՄանվելյանՄեր երեխաները մեծանալու են ուժեղ Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՀատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին. տեսանյութUcom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԲագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց