Արցախում պահպանվել է հրադադարի ռեժիմը․ խաղաղապահների տեղակայման վայրում շարունակում է մնալ 675 մարդ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը, հայտնում է ՌԴ ՊՆ։
Նշվում է, որ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
«Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումները շարունակել են ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով Ստեփանակերտից խաղաղ բնակիչներ տեղափոխող երեք ավտոշարասյուն են ուղեկցել Հայաստան։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման վայրում շարունակում են մնալ 675 բնակիչ, այդ թվում՝ 408 երեխա, հայտնել են ՌԴ ՊՆ–ից։