Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կազմել է 387.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 410.74 դրամ (նվազել է 1.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 472.35 դրամ (նվազել է 1.87 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.03 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-387 դրամով, վաճառվում է 390.50-391 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 403-407 դրամով, վաճառվում է 415-419 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.72-4.01 դրամով, վաճառվում է 4.11-4.22 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 386-387 դրամով, վաճառվում՝ 391-392 դրամով:
Եվրոն գնվում է 410-412 դրամով, վաճառվում է 416 դրամով:
Ռուբլին գնվում է 3.95-3.98 դրամով, վաճառվում է 4.05-4.07 դրամով: