Գազ չի լինելու
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Արդա թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Սուխումի, Համբարձումյան, Չերկասի, Գրիբոյեդովի, Ռուսթավի փողոցների, իսկ ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն՝ Լագեր թաղամասի Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 22–50 (զույգ համարների), Կամոյի, Սայաթ-Նովայի, Հակոբյան, Արաբկիր փողոցների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: