Ինչ են ԱՄՆ-ից հորդորել Ալիևին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան(X) իր էջում մանրամասներ է հայտնել Ալիևի հետ նախօրեին կայացած հեռախոսազրույցից․ «Զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հորդորել եմ ձեռնպահ մնալ հետագա ռազմական գործողություններից ԼՂ-ում և առանց հապաղելու ապահովել մարդասիրական անարգել հասանելիություն»,- գրել է նա։
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Շառլ Միշելը հայտնել էր, որ Եվրամիությունը ուշադիր հետևում է զարգացումներին և ներգրավված է ամենաբարձր մակարդակով՝ օգնելու մեղմել մարտերի ազդեցությունը խաղաղ բնակչության վրա: Այս համատեքստում ԵՄ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը նախորդ շաբաթ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողության վերաբերյալ։