Արթուր Ոսկանյանը հեռացել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայի սպորտային տնօրենի պաշտոնից
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հեռացել է ֆուտբոլի ակադեմիայի սպորտային տնօրենի պաշտոնից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոսկանյանը:
«Այսօր երկկողմ համաձայնությամբ խզվել է պայմանագիրս Ավանի Տեխնիկական Կենտրոն Ֆուտբոլի Ակադեմիայի հետ։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային և Ավանի Տեխնիկական Կենտրոն Ֆուտբոլի Ակադեմիային վստահության և համատեղ ութ ամիսների լավ աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում Ակադեմիայի ամբողջ աշխատանքային անձնակազմին, մարզիչներին, ֆուտբոլիստներին, ծնողներին։ Հուսով եմ՝ այս կարճ ժամանակահատվածում կարողացա իմ փորձն ու գիտելիքները փոխանցել մարզիչներին և ֆուտբոլիստներին»,-գրել է նա:
Արթուր Ոսկանյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է Հայաստանի մինչև 17, 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում: Նա գլխավորել է նաև Երևանի «Բանանց» (խմբ. ներկայում «Ուրարտու») ակումբը՝ 2016/17 թվականներին: