Ժամը 20։00-ի դրությամբ՝ ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել 76,407 անձ, Հակարիի կամուրջը հատել է 15,914 տրանսպորտային միջոց
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ժամը 20։00-ի դրությամբ՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել 76,407 բռնի տեղահանված անձ, Հակարիի կամուրջը հատել է 15,914 տրանսպորտային միջոց։
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ շեշտելով, որ ժամը 19։00-ի դրությամբ հաշվառում է ստացել 55,248 անձ։
Այս պահի դրությամբ 17,153 բռնի տեղահանված անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից։
Վերջին տվյալներով՝ Արագածոտնի մարզում տեղակայվել է 988 անձ, Արարատի մարզում՝ 3665, Արմավիրի մարզում՝ 1231, Գեղարքունիքի մարզում՝ 1542, Լոռու մարզում՝ 663, Կոտայքի մարզում՝ 4156, Շիրակի մարզում՝ 783, Սյունիքի մարզում 1958, Վայոց Ձորի մարզ՝ 1070, Տավուշի մարզում՝ 797։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն իր հերթին հավելեց, որ հաշվառված անձանցից 26,575-ը արական սեռի են, 28,670-ը՝ իգական։ Հաշվառված անձանց շրջանում կա 1172 հաշմանդամություն ունեցող անձ և 133 հղի կին։