Պահանջում եմ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին․ Հենրիխ Մխիթարյան
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ես միանում եմ իմ հայրենակիցներին՝ պահանջելով ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին։ Քանի որ տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից՝ Հայաստանում անվտանգ ապաստան ստանալու համար, կալանավորումը դառնում է տագնապալի միտում, սոցցանցերի իր էջերում գրել է Հենրիխ Մխիթարյանը։
«Ռուբեն Վարդանյանը խաղաղության բացահայտ ջատագով է ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, որը խաղաղություն է քարոզում և շատ մարդկանց` աշխարհի տարբեր ծայրերից, տրամադրում է կրթություն և առողջապահություն»,–գրել է հայտնի ֆուտբոլիստը: