ԼՂ խոշորագույն ջրամբարը՝ Սարսանգը, փոխանցվել է Ադրբեջանի պետական գործակալության հաշվեկշռին․ ՀԺ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական գործակալության աշխատակիցներն արդեն հսկում են Սարսանգի ջրամբարը։ Armtimes.com-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Լեռնային Ղարաբաղի խոշորագույն ջրամբարը՝ Սարսանգը կառուցվել և շահագործման է հանձնվել 1970 թվականին Մարտակերտի շրջանում՝ Մարտակերտ քաղաքից շուրջ 15 կմ հարավ-արևմուտք, Թարթառ գետի միջին հոսանքում և շահագործման հանձնվել 1976 թվականին։
Ջրամբարի վրա կառուցվել է Սարսանգի ՋրԷԿ-ը, որն ուներ 110 մեգավատտ հզորություն:
Ջրամբարի ընդհանուր հզորությունը 565 մլն խմ է, օգտակար ծավալը՝ 500 մլն խմ։ Ջրամբարի ջրային մակերեսի մակերեսը կազմում է 1346 հա, առափնյա գծի երկարությունը՝ 50,25 կմ։
ԼՂ Հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի 60 %-ը ապահովում էր Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ջրէկ-ը, այն ԼՂ-ում առաջինն էր հզորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։