Արցախից բռնի տեղահանված 97 հազար 735 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 29-ի ժամը 18:00-ի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը կազմում է 97 735 անձ: Նրանցից մոտ 74 382-ը հաշվառված են: Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
27 396 անձ օգտվել է Կառավարության տրամադրած կեցավայրերից. Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 1617 անձ, Արարատի մարզում` 6139, Արմավիրի մարզում` 2749, Գեղարքունիքում` 2398, Կոտայքում` 7078, Լոռիում` 1404, Սյունիքում` 2094, Տավուշում` 1237, Վայոց ձորում՝ 1613, Շիրակի մարզում՝ 1067:
Նազելի Բաղդասարյանը նշեց, որ նախօրեին Ստեփանակերտ մեկնած ավտոբուսները այսօր 1560 մարդու արդեն իսկ տեղափոխել են Գորիս: «Ինչպես խոստացել էինք, ավտոբուսները ետադարձ ուղղությամբ մեկնել են Ստեփանակերտ, ընդհանուր՝ 46 ավտոբուս: Ինչպես հայտնում են ՏԿԵՆ-ից, ժամը 18:40-ի դրությամբ դրանք հատել են Հակարիի կամուրջը: Ետադարձ մեկ երթ կկատարեն»,- ասաց վարչապետի մամուլի քարտուղարը:
Նա նաև հայտնեց, որ հայաստանյան ԲԿ-ներում բուժում է ստանում 405 բուժառու, նրանցից 337-ը վերջին ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներ են:
10 երեխա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում: Նրանցից 5-ի վիճակը բավականին ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր: