Բորելը ժամանել է Օդեսա
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա մամուլի ծառայությունը։
Նա ասել է, որ Օդեսայում իր ներկայությունը ցույց է տալիս, թե ինչպես է Եվրոպան աջակցում Ուկրաինային ռազմական և տնտեսական, դիվանագիտական ու քաղաքական առումով։
Բորելը նաև գրել է X սոցիալական ցանցում, որ Օդեսան գեղեցիկ քաղաք է, որը պետք է լինի նորությունների վերնագրերում՝ իր «վառ մշակույթի և ոգու» պատճառով, բայց փոխարենը հիշատակվում է որպես «հաճախակի թիրախ» հակամարտության ընթացքում: