Ի՞նչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա․ Pars Today
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Դոնյաե Էղթեսադ» թերթի հետ հարցազրույցում, պատասխանելով ՀՀ Սյունիքի մարզի վրա Ադրբեջանի հարձակման հավանականության մասին հարցին, Կովասի հարցերով փորձագետ Հասան Բեհեշթիփուրն ասել է. «Դա կհամարվի այլ երկրի տարածքի խախտում: Որովհետև Ադրբեջանը երկար տարիներ ընդունել է այս տարածաշրջանը Հայաստանի կազմում, սակայն վերջին տարիներին Իլհամ Ալիևն այդ տարածքի վերաբերյալ «պատմական» հայտարարություններ է անում»:
Ըստ Pars Today-ի, փորձագետը նշել է․ «Եթե անդրադառնանք պատմությանը, ապա պատմական բազմաթիվ պնդումներ կան թե՛ Նախիջևանի, թե՛ Կովկասի 17 քաղաքների վերաբերյալ։ (Այս տարածքները նախկինում եղել են Իրանի կազմում), ուստի ավելի լավ է, որ Բաքուն դադարի սպառնալ հարևան երկրին»։
Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կհարձակվի Սյունիքի վրա, Բեհեշթիփուրը պատասխանել է. «Բաքուն ցանկանում է հարձակվել, բայց չի կարող։ Ադրբեջանը հասկացել է Իրանի և նույնիսկ Ռուսաստանի լուրջ ընդդիմությունն այս հարցին, և եթե հարձակում լինի, Հարավային Կովկասում բոլոր հավասարումները կխաթարվեն»։
Ավելին՝ այստեղ