Սևանա լճի մակարդակը իջել է 2սմ-ով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը (2023թ․)
Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.30մ (01.10.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 2սմ-ով։
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ կազմել է 228.234մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.421մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ՝ 91.249մլն. մ³: