ԱՀ-ից բռնի տեղահանված 20 երեխա և 216 տարեց գտնվում են նախարարության հոգածության ներքո
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող ճգնաժամային կենտրոնում ներկա պահին տեղավորվել են Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված՝ առանց խնամքի, ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց։
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ հավելելով, որ խնամքի հաստատությունում գտնվող տարեցների թիվն անընդհատ փոփոխվում է։
«Կան տարեցներ, որոնց հայտնաբերում են համայնքներում, ահազանգում են մեզ և տեղավորում ենք։ Նաև լինում են հարազատներ, ովքեր իրենց բարեկամական կապերի միջոցով հայտնաբերում են իրենց տարեցին ու ընտանիքը վերամիավորվում է»,-պարզաբանեց Մանուչարյանը։
Նրա խոսքով՝ նախարարության ճգնաժամային կենտրոնում տեղավորված երեխաները հիմնականում Ստեփանակերտի խնամքի կենտրոնից են։