Ինչու է Ադրբեջանը ձերբակալել Դավիթ Բաբայանին․ բացառիկ մանրամասներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի ձերբակալությունից։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Բաբայանի ձերբակալության պատճառ է հանդիսացել նախկինում նրա կողմից արված հայտարարություններից մեկը, որում նա հիշատակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և վերջինիս տիկնոջը՝ Մեհրիբանին։ Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանական կողմն ուլտիմատում է ներկայացրել, ըստ որի՝ եթե Բաբայանը չհանձնվի, ապա կխստացնեն վերահսկողությունը Լաչինի միջանցքում և կձերբակալեն բոլոր նրանց, ովքեր երբևէ մասնակցել են ռազմական գործողությունների։ Դրանից հետո Դավիթ Բաբայանը լքել է Ստեփանակերտն ու անձնազոհաբար մեկնել Շուշի, որտեղ էլ նրան ձերբակալել են։
Հիշեցնենք, որ այս պահին հաստատված տվյալներով ադրբեջանական գերության մեջ են նաև Ռուբեն Վարդանյանը, Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը։