Ռեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Ա. Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հ. Արիստակեսյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքաելյանի գլխավորությամբ, հերթական մի ամբողջ զինանոցի հայտնաբերման դեպք են բացահայտել, գրում է Shamshyan.com-ը։
Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Վաղարշապատի բաժին անհայտ քաղաքացին ահազանգել է և հայտնել, որ ինքը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է և զինադադարից հետո ինքը Արցախից մեծ թվով զինամթերք է բերել ու հիմա ցանկանում է ոստիկաններին հանձնել այդ ամենը ու հայտնել է, որ դրանք թողել է Ոսկեհատ գյուղի «Պարադիս» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում։
Քիչ առաջ ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգներ, նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ տեսակի մեծ քանակի զենք-զինամթերք, որով կարելի էր զինել մի ամբողջ վաշտ։
Ահազանգով դեպքի վայր են ժամանել Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի և Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։