ԵՄ-ն կարող է համաձայնության գալ մինչև տարեվերջ Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու շուրջ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունը կարող է համաձայնության գալ 2024 թվականին Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու շուրջ մինչև տարեվերջ։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ինքը առաջարկել է խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում այս գումարի չափով ռազմական օգնության նոր փաթեթ հաջորդ տարվա համար։
«Հուսով եմ, որ մենք համաձայնության կգանք մինչև տարեվերջ, երբ ԵՄ երկրները պետք է համաձայնության գան բազմամյա բյուջեի շուրջ»,- ասել է դիվանագետը։
Նախօրեին Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել ֆինանսապես աջակցել Ուկրաինային՝ անկախ ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններից։