Լրահոս
Կարևոր


«Փաստ». Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին շատ խոսվեց այն մասին, որ առանձին շրջանակներ, անհատներ արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ բացասական տրամադրություններ են գեներացնում: Սակայն, բարեբախտաբար, իրականում նրանք չնչին են՝ թե՛ քանակով, թե՛ էությամբ: Իսկ մեր ազգի մեծամասնությունը հնարավորության սահմաններում իր աջակցությունն է բերում բռնի տեղահանված արցախցիներին: Ճիշտ է, արցախցիների տեղավորման, նրանց համար անհրաժեշտ պայմանների առաջին պատասխանատուն պետությունն է, սակայն տասնյակ հազարավոր անհատներ, կազմակերպություններ իրենց ներդրումն են ունենում, որոնց ժամանակի ընթացքում պարբերաբար կանդրադառնանք:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բռնագաղթյալների առաջին իսկ խմբի՝ Հայաստան հասնելուն պես զգալի աշխատանք է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ ամենօրյա ռեժիմով լինելով բռնագաղթյալ մեր հայրենակիցների կողքին:

Մեր Արցախցիների համար նախատեսված լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Ընդ որում, քանի որ ծրագիրը բավական մեծ է, այն կատարվում է փուլային տարբերակով: 1500 արցախցիների կացարանով ապահովելու մասին է հայտարարել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Մեր տեղեկություններով, սակայն, ծրագրերը միայն կացարանով չեն սահամանափակվի:

Կապի օպերատորներից Team Telecom Armenia-ն 6 ամիս անվճար ինտերնետ և հեռախոսակապ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։ IDBank-ը հայտարարել է հերթական IDream կրթական ծրագրի մեկնարկի մասին, որը նախատեսված կլինի հատուկ Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար: Զգալի ծրագրեր է իրականացնում մսամթերքի արտադրության առաջատար «Աթենք» ընկերությունը. մեր տեղեկություններով, ծրագրերը շարունակական են, ընդ որում՝ ոչ միայն կապված արցախցի բռնագաղթյալների հետ:

Արցախցի մեր հարենակիցներին աշխատանքի առաջարկներ են արել մի շարք խոշոր ընկերություններ, այդ թվում՝ «Երևան սիթին», «Զովքը», «Դոմուսը», «Արտաշատ-Վինկոնը», Փաստաբանների պալատը, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», «Արտ լանչը», դարձյալ նույն IDBank-ը, «Աթենք» ընկերությունը և բազմաթիվ այլ կազմակերպություններ: Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին ևս իր թեմերով այս օրերին լծված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։ Զուգահեռ ստեղծված են աջակցության տարբեր հարթակներ, որտեղ ի մի են բերվում տարբեր ծրագրեր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ