Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ․ Թաթուլ Հակոբյան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։
«Ադրբեջանը Արցախում առաջին հային նշանակել է Ստեփանակերտի պարետ՝ մունիցիպալ իշխանության ժամանակավոր պաշտոնակատար: Մենք չենք ցանկանում նշել նշանակված անձի անուն-ազգանունը, քանի որ սա շատ զգայուն թեմա է և կարող է վնաս տալ այլ մարդկանց:
Նշանակված անձը միջին կարգի պաշտոնյա է եղել Արցախի Կրթության նախարարությունում, Շուշիի շրջանի վարչակազմում, բարեկամական սերտ կապեր ունի Արցախի Ազգային ժողովում թունդ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից մեկի հետ և Արցախի նախկին նախագահներից մեկի հետ ունի քավոր-սանիկական կապեր:
Առայժմ այսքանը»,– գրել է նա: