Մանրամասներ՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 3-ին, ժամը 17։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի «Ռուբլյովկա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ–ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:
Գյումրի քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Հ. Ս.-ն, Պ. Ա.-ն, Ա. Կ.-ն (ծնված 1984 թ.), Ա. (ծնված 1993 թ.) և Ա. (ծնված 1978 թ.) Ա.-երը, իսկ Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց՝ Ա. (ծնված 2016 թ.) և Ս. (ծնված 2011 թ.) Հ.-երը:
Փրկարարները երեք քաղաքացու դի մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: