Ռուսաստանում խոսել են Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետեւանքների մասին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չի բացառվում հայ պատգամավորների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, որոնք նպաստել են ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացմանը և ռուսաֆոբ դիրքորոշմանը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռուսաֆոբ քաղաքականությունը տեղի է ունենում Միացյալ Նահանգների ճնշման ներքո, սակայն նման գործողությունների համար պատասխանատու են նաև պատգամավորները»,- ասել է պատգամավորը։
Լենտա․ռու–ին տված հարցազրուցում պատգամավորը նշել է, թե ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը հղի է լինելու երկրի համար լուրջ հետևանքներով, քանի որ այդ կազմակերպությանը մասնակցելը ենթադրում է մի շարք տնտեսական և քաղաքական երաշխիքներ։ Ռուսաստանի համար պետական ղեկավարության նման քայլը նույնպես չափազանց տհաճ կլինի։
Նա նաև ընդգծել է, որ հայ ժողովուրդը եղբայրական է Ռուսաստանի համար, ուստի ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալը տհաճ կլինի երկու կողմերի համար էլ։
«Անջատման փորձերն այն խնդիրն է, որն իր առջեւ դնում է Միացյալ Նահանգները: Մենք հասկանում ենք, որ հետագա քայլերը նշանակում են կոնֆլիկտային իրավիճակների ստեղծում և ցնցումներ։ Եվ մենք գիտենք, թե ինչի է սա բազմիցս հանգեցրել ամբողջ աշխարհում»,- եզրափակել է քաղաքական գործիչը։