ԵՄ-ն պատրաստվում է Ուկրաինայի հետ բանակցություններ սկսել դաշինքին միանալու շուրջ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունը պատրաստվում է Ուկրաինայի հետ բանակցություններ սկսել դաշինքին միանալու շուրջ, գրում է Politico թերթը։
Հրատարակության տվյալներով՝ ԵՄ-ն նախատեսում է այդ մասին հայտարարել մինչեւ դեկտեմբեր։
Չեխիայի նախագահ Պետր Պավելը, ելույթ ունենալով Բելգիայի Բրյուգե քաղաքում, ասել է, որ ԵՄ-ն պետք է ընդլայնվի սեփական անվտանգության համար, իսկ Ուկրաինան և Արևմտյան Բալկանների երկրներին չի կարելի թողնել աշխարհաքաղաքական մանիպուլյացիաների ողորմությանը։
Ավելի վաղ Չեխիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հայտարարել էր, որ Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները պետք է սկսվեն աշնանը կամ հաջորդ տարվա սկզբին։