Ինչու է Ալիևը հրաժարվել Հայաստան-Ադրբեջան-Ֆրանսիա-Գերմանիա-ԵՄ ձևաչափով հանդիպումից․ ԶԼՄ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսվող Հայաստան-Ադրբեջան-Ֆրանսիա-Գերմանիա-ԵՄ ձևաչափով հնգակողմ հանդիպումից, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
«Ադրբեջանի նախագահը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադայում նախատեսված հնգակողմ (Հայաստան-Ադրբեջան-Ֆրանսիա-Գերմանիա-Եվրամիություն) հանդիպումից, Ադրբեջանի մերժման պատճառը հետևյալն է՝ Բաքուն առաջարկել և պնդել է Թուրքիայի մասնակցությունը։ Սակայն դրա համաձայնությունը չեն տվել Ֆրանսիան և Գերմանիան»,- ասվում է հաղորդագրության մեջ։