Ալիևի որոշումը ողջունելի է, էրդողանի բացակայությամբ ոչ մի հարց չպիտի լուծվի․ Էրդողանի խոսնակ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը՝ չեղարկել իր մասնակցությունը հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը, որին ներկա էին լինելու Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը և ԵՄ խորհրդի նախագահը:
«Պարոն Ալիևը չեղյալ է հայտարարել Իսպանիա այցը, քանի որ Թուրքիային թույլ չեն տվել մասնակցել այդ հանդիպմանը։ Ցանկանում եմ ողջունել այս որոշումը։ Պատկերացրեք՝ Ֆրանսիան, Գերմանիան և Եվրամիությունը կմասնակցեն, Հայաստանը կմասնակցի, Ադրբեջանը հրավիրված է, բայց Թուրքիան չկա։ Նրանք պատրաստվում են այդ հարցը քննարկել առանց մեր նախագահի»,- ասել է Չելիքը։