Լրահոս
Կարևոր


Երբ սեփական աղետաբեր քաղաքականությունը որպես լավություն ես «սաղացնում».

Քաղաքականություն

Երեկ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է. «Ես կարող էի այնպիսի հայտարարություն անել, որ այդ պայմաններում ևս 300 հոգի զոհվեր։ Դրանից ոչ մի բան չէր փոխվելու։ Իմ խնդիրը եղել է անել հայտարարություն, որ որևէ մեկի գլխից մազ չպակասի։ Ուրախ եմ, որ գուցե իմ հայտարարության շնորհիվ 105 հազարից ավելի մեր քաղաքացիներ եկել, հասել են ՀՀ»: Սա ասել է՝ անդրադառնալով իր իսկ հայտարարությանը, թե Արցախի քաղաքացիական բնակչությանն ուղիղ վտանգ չի սպառնում: Հասկանում եք, չէ՞, Նիկոլ Փաշինյանը իր իսկ աղետաբեր քաղաքականությունը որոշել է որպես լավություն «սաղացնել» բոլորիս վրա: Թե բա՝ իմ հայտարարության շնորհիվ: Ճիշտ նույն կերպ, երբ խոսում էր 30 հազար զինվորի կյանք փրկելու մասին:

Ուղղակի դեռ պետք է հասկանալ՝ այդ ի՞նչ հաշվարկներ են, ինչպե՞ս է ստացել այդ 300 թիվը, որոնց նա «փրկել» է: Մի հարցում նա ճիշտ է՝ 105 հազարից ավելի արցախցիներ բռնագաղթել, հայրենազուրկ են դարձել նաև իր հայտարարությունների, գործողությունների կամ անգործության արդյունքում: Սակայն ոչ թե «շնորհիվ», այլ պատճառով: «Լավության» թեման, սակայն, սրանով չի ավարտվում: «Վերջին 3 տարվա ընթացքում ՀՀ-ն ԼՂ-ին մեկ միլիարդ դոլարից ավելի ֆինանասվորում է ապահովել։ Իմ վերլուծությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղն այս ընթացքում՝ բլոկադայից առաջ և ինքնապաշտպանության առումով որևէ բանի պակաս չի ունեցել։ Ես չեմ ասել, որ չենք միջամտելու Ղարաբաղում ռազմական գործողություններին, ես ասել եմ, որ ռազմական գործողությունների մեջ նպատակը ՀՀ-ին ներքաշելն է, և մենք չենք ներքաշվելու։ Բայց մենք քաղաքական աջակցություն ենք ցուցաբերել ԼՂ-ին», - ասաց նա։

Որևէ կասկած չկա, որ նույն տոնայնությամբ, աչքն անգամ չթարթելով՝ վաղն էլ ասելու է՝ մենք այսքան գումար ենք հատկացրել Հայաստան եկած արցախցիներին, տունուտեղ ենք տվել: Ասեք, որ հանճարեղ է: Մարդը բանակցությունները սկսել է «սեփական կետից»՝ զրոյացնելով ողջ բանակցային պրոցեսը, հայտարարել է «Արցախը Հայաստան է և վերջ», պատերազմում պարտվել է, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչից վերջինս արագորեն օգտվել է՝ էթնիկ զտման ենթարկելով մեր հայրենիքի մի հատվածը (որքան էլ քպականների համար դա հայրենիք չէ), հիմա փորձում է այս ամենը որպես լավություն ծախել նույն արցախցիների ու, ընդհանրապես, հայության վրա: Բայց սա նույնիսկ արդեն զարմանալի չէ, սա հենց Նիկոլ Փաշինյանն է, որն անվարան կարող է մանիպուլյացիայի առարկա դարձնել ցանկացած հարց: Այս ամենը ավելի շատ սարսափեցնող է:

Առավել ևս, երբ նա հայտարարում է. «Իմ պարտականությունն է ՀՀ-ի անվտանգությունը ապահովելը»: Այ, սա արդեն շատ մտահոգիչ է, քանզի այն ամենը, ինչ իր «պարտականությունն» է համարել Նիկոլ Փաշինյանը, կա՛մ ավիրվել է, կա՛մ կորցրել ենք: Հիմա հանրության գերակշիռ մեծամասնությունը պահանջում է նրանից հեռանալ, որպեսզի Հայաստանն էլ չկորցնենք, որպեսզի ամեն ինչ չկորցնենք:Բայց չէ, ինչպես երևում է, արտաքին ուժերի ծրագրերը, հանուն որի նա եկել է իշխանության 2018 թվականին, դեռ լրիվ ավարտին չի հասցրել: «Ես չեմ ժխտում, որ մենք մարտահրավերների առաջ ենք կանգնել և միշտ ենք կանգնած եղել։ Կարևոր է հասկանալ, թե ինչ մարտահրավերների առաջ ենք կանգնած։ Եթե իմ հեռանալը կչեզոքացնի բոլոր մարտահրավերները, ապա ես դա կանեմ։ Ես չեմ կառչում աթոռից։ Բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ դեպքում տեղի կունենա հակառակը։ Սա պատճառներից մեկն է, թե ինչու դա տեղի չի ունենում»։

Զգացիք, չէ՞, որ առաջին անգամ Նիկոլը չի խոսում «ժողովրդի մանդատի», «ժողովրդի վստահության» մասին, այլ հղում է կատարում իր «վերլուծություններին»: Շատ խորիմաստ ձևակերպում է, բայց էլի վախենալու: Ինչ վերաբերում է աթոռին կառչած լինելուն, ապա աշխարհում դժվար է ևս մի տասը նման երկիր գտնել, որի ղեկավարն այս աստիճան է կառչած աթոռի, այնքան, որ հանուն իր վարչապետության պատրաստ է երկիրն էլ զոհաբերել: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի բառամթերքին, առավել ևս շրիշակից ցածր մակարդակի պահվածքին մասնավորաբար կին պատգամավորների հետ խոսելիս, նույնիսկ անդրադառնալն է անիմաստ ու ամոթալի: Դա ոչ միայն երկրի ղեկավարին վայել չէ, այլև որևէ մեկին: Բայց դե, սա ՔՊ-ն է՝ իր լիդերով: Այլ բան սպասել չի կարելի... 

Անուշ Մանուկյան

Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք Չալաբյան