Ալիևն ինձ հստակ ասել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունեն․ Միշել
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ալիևն ինձ հստակ ասել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունեն»,-անդրադառնալով Գրանադայում Ադրբեջանի նախագահի բացակայությանը՝ հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նախ և առաջ, մենք ցնցված ենք Ադրբեջանի՝ ռազմական ուժ կիրառելու որոշումից, երկրորդը՝ ես հեռախոսազրույց եմ ունեցել Ալիևի հետ, և նա հստակ ասել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունեն։
Սա պետք է հստակ բարձրաձայնվի, կարծում եմ, երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ երրորդ՝ մենք կօգնենք Հայաստանին հաղթահարել Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողության հետևանքները։ Բազմաթիվ փախստականներ կան Հայաստանում, և մենք պետք է հումանիտար օգնություն տրամադրենք։
Մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Հայաստանը ցանկանում է ամրացնել կապերը Եվրամիության հետ։ Մենք երկու տարի առաջ խոստացել ենք Հայաստանին 2 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթի վերաբերյալ, մենք պետք է կատարենք այդ խոստումը և չենք կարող հապաղել։ Հայաստանը կարիք ունի մեր աջակցության», -ասել է Միշելը։