ՀԱՊԿ-ը ճշգրտելու է անձնակազմի պատրաստման պլանները՝ հաշվի առնելով իրադարձությունները, այդ թվում՝ Կովկասում
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից աշխատանքային խումբը մտադիր է ճշգրտել ռազմական անձնակազմի պատրաստման պլաններն ու ծրագրերը։Այս մասին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ, Բելառուսի զինված ուժերի գեներալ-մայոր Վիկտոր Լիսովսկին հայտարարել է Գրոդնոյում, որտեղ տեղի է ունեցել խմբի հանդիպումը, հաղորդում է ԲելՏԱ-ն։
Նրա խոսքով, այն կարգավորող իրավական փաստաթղթերն ու մարտական փաստաթղթերը, որոնք գործում են այսօր՝ կապված Արագ արձագանքման հավաքական ուժերի կիրառման, արագ տեղակայման, համատեղ խաղաղապահ գործողություններ իրականացնելու ուժերի հետ, այս բոլոր խնդիրները տեսականորեն շատ լավ նկարագրված են։
«...Բայց իրավիճակի պայմանները, որում մենք հայտնվել ենք այսօր, բառացիորեն նույնիսկ վերջին տարիների իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, օրինակ, կովկասյան տարածաշրջանում, մենք տեսնում ենք, որ անհրաժեշտություն կա հավաքվել և հաշվի առնելով այս բոլոր փոփոխությունները, վերափոխումները, եւս մեկ անգամ ճշգրտելու մեր պլաններն ու ծրագրերը, որպեսզի շարունակենք համատեղ մարզումները»,- նշել է Լիսովսկին։