Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ՝ Եվրախորհրդարանի բանաձևից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Եվրախորհրդարանի «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքների մասին» բանաձևի առնչությամբ։
Թուրքիայի ԱԳՆ-ն փաստաթուղթն անվանել է «անպատասխանատվության, կողմնակալության և տգիտության խորհրդանիշ».
«Մենք դատապարտում ենք մեր երկրի դեմ ուղղված այս բանաձևը՝ հիմնված Եվրախորհրդարանի մի խումբ պոպուլիստ և խտրական պատգամավորների հայտարարությունների վրա, որոնք երկար տարիներ անհիմն մեղադրանքներ ու պնդումներ են հնչեցնում Թուրքիայի դեմ»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը վստահ է, որ Անկարան «ինտենսիվ ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն և բարգավաճում հաստատելու համար, իրականացնում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, կոնկրետ ներդրում է կատարում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում, մոբիլիզացնում է իր բոլոր հնարավորությունները միջազգային իրավունքի շրջանակներում՝ կառուցելու խաղաղություն, եղբայրություն և ընդհանուր շահեր հակամարտությունների և հումանիտար ճգնաժամերի բոլոր գոտիներում, ներառյալ ուկրաինական պատերազմը, և ծառայում է որպես առանցքային դերակատար այս գործում»:
«Մենք համակարգի թուլություն ենք համարում այն, որ այս անպատասխանատու տեքստերը, որոնք ոչ ոք լուրջ չի ընդունում, բացառությամբ մի քանի մարգինալ հատվածների, անխոհեմաբար առաջարկվում են մեզ որպես Եվրախորհրդարանի բանաձևեր, ուստի մենք դրանք լուրջ չենք վերաբերվում»,- նշում է Թուրքիայի ԱԳՆ-ն: