Ադրբեջանի օմբուդսմենը տեսակցել է Դավիթ Բաբայանին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան տեսակցել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, որին Բաքուն կալանավորել է կեղծ մեղադրանքներով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական APA գործակալությունը գրում է, որ Սաբինա Ալիևան ծանոթացել է Դավիթ Բաբայանի պահման պայմաններին։
Հաղորդագրության համաձայն՝ Բաբայանին ակնոց է տրվել, ապահովվել է հասանելիություն գրադարանին և տեղեկատվությանը։