Մոսկվան Բաքվի և Երևանի հետ չի քննարկում ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից․ ՌԻԱ Նովոստի
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան Բաքվի և Երևանի հետ չի քննարկում ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից, ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրազեկ դիվանագիտական աղբյուրը։
«Մի շարք լրատվամիջոցների այն տեղեկությունը, որ ՌԴ ՊՆ պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման հարցը, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա։
«Խոսքը ռուս խաղաղապահ կոնտինգենտի ընթացիկ գործունեության վերաբերյալ պլանավորված շփումների մասին է»,- հավելել է գործակալության զրուցակիցը։