Ռուս խաղաղախահները փակել են երեք դիտակետեր ԼՂ Շուշիի, Ասկերանի, Մարտակերտի շրջաններում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս խաղաղախահներն այսօր փակել են երեք դիտակետեր ԼՂ Շուշիի, Ասկերանի, Մարտակերտի շրջաններում, հայտնում են ՌԴ ՊՆ–ից։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Օրվա ընթացքում կողմերի շփման գծից պահակակետերը զինաթափելու և դուրս բերելու կապակցությամբ փակվել են երկու դիտակետ Շուշիի և Ասկերանի շրջաններում և մեկ ժամանակավոր դիտակետ՝ Մարտակերտի շրջանում»,– ասված է հաղորդագրության մեջ։