Ես ամենակատարյալ ֆուտբոլիստն եմ․ Զլատան Իբրահիմովիչ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Միլանի», «Պարի Սեն Ժերմենի», «Յուվենտուսի» և մի շարք այլ ակումբների նախկին խաղացող Զլատան Իբրահիմովիչն իրեն անվանել է պատմության մեջ լավագույն խաղացողը։ Նրա խոսքերը հայտնում է BBC-ն։
«Զուտ հմտությունների հիման վրա, առանց գավաթների կամ մրցանակների, կարծում եմ, որ լավագույնն եմ: Առանց կատակի: Ես երբևէ եղած ամենակատարյալ ֆուտբոլիստն եմ։ Հմտություններով։ Ես չեմ շահել «Ոսկե գնդակ», չեմ հաղթել Չեմպիոնների լիգան։ Եթե այս բաները կարևոր են, ապա ես, հավանաբար, այդ ցուցակում չեմ: Ինձ բախտ է վիճակվել նվաճել 34 գավաթ, մի քանի անհատական մրցանակ, քանի որ դրանք բխում են թիմային ձեռքբերումներից»,- ասել է ֆուտբոլիստը։
Իբրահիմովիչը կարիերան ավարտեց 2023 թվականի ամռանը։ Նրա վերջին ակումբը եղել է իտալական Միլանը, որի հետ նա հաղթել է Իտալիայի առաջնությունը։ Նա դարձել է նաեւ Հոլանդիայի, Իսպանիայի եւ Ֆրանսիայի չեմպիոն։