ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
24 ժամվա ընթացքում՝ կապված կողմերի շփման գծից պահակակետերի զինաթափման և դուրսբերման հետ, Ասկերանի շրջանում փակվել է մեկ դիտակետ։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինվորականներն աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միացյալ խմբի աշխատանքին, որը վերականգնում է գազի մատակարարումը Շուշիի շրջանում։