Լրահոս
Կարևոր


Ադրբեջանը հայտարարում է՝ պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Հայաստանի հետ

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Երևանի հետ, բայց դրա համար անհրաժեշտ է նաև Հայաստանի համաձայնությունը, Թբիլիսիում երեկ հայտարարել է աշխատանքային այցով Վրաստան մեկնած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին հույս է հայտնել, որ «շուտով Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի»։

«Մենք լիովին համաձայն ենք, որ խաղաղության համաձայնագիրը, ընդհանուր առմամբ, կնպաստի Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը, ինչը կբերի մեր բարգավաճմանը։ Վրաստանը, այս գործընթացում միշտ պահպանում է չեզոք, անաչառ դիրքորոշում։ Մենք պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ՝ համեստորեն նպաստելով հաշտեցման գործընթացին։ Մեր ապագան պետք է լինի խաղաղ, կայուն, և մենք՝ Հարավային Կովկասի երեք երկրները, պետք է կարողանանք լուծել տարածաշրջանի և մեր հետագա զարգացման խնդիրները», -ասել է Ղարիբաշվիլին։

Ըստ Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, Ալիևն իր հերթին ավելացրել է, որ այժմ կողմերը պետք է ակտիվ աշխատեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի վրա։ Անդրադառնալով միջնորդական ջանքերին, նա ընդգծել է, որ մի քանի երկրներ և միջազգային կազմակերպություններ փորձում են աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն ակնարկել՝ բոլորը չէ, որ անկողմնակալ են։

«Մենք ողջունում ենք միջնորդական ջանքերը։ Եթե դա միակողմանի ու կողմնակալ չէ, իհարկե, մենք ողջունում ենք ցանկացած օգնություն։ Սակայն, իմ կարծիքով, ամենաճիշտ ընտրությունը, հաշվի առնելով թե՛ պատմական հարաբերությունները, թե՛ աշխարհագրական գործոնը, անշուշտ կարող է լինել Վրաստանն այս հարցում։ Շնորհակալ եմ պարոն վարչապետին, որ բացահայտում է նաև այս ոլորտում հնարավոր միջնորդական հնարավորությունները։ Կարծում եմ, որ նույն մոտեցումը պետք է ակնկալել Հայաստանից՝ որպես դրան պատրաստ երկրի, և եթե Հայաստանը համաձայնի, ապա մեր համապատասխան կառույցների ղեկավարները կարող են անմիջապես գալ Վրաստան և՛ երկկողմ, և՛ եռակողմ հանդիպումների», — ասել է Ալիևը։

Բանակցությունների ի՞նչ ձևաչափի մասին են խոսում Ալիևն ու Ղարիբաշվիլին, նո՞ր, թե՞ «3+3»-ի, որի առաջարկն արդեն վաղուց կա, ինչպե՞ս է Երևանն արձագանքել Թբիլիսիում հանդիպման առաջարկին, առայժմ պարզ չէ։ «Ազատությունը» դիմել է Արտգործնախարարությանը, մեկնաբանություն դեռ չենք ստացել։

Ավելին՝ այստեղ

Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք Չալաբյան