Լրահոս
Կարևոր


«Որքան զիջումների գնացին, այնքան թշնամին ավելի լկտիացավ»

Հասարակություն

Գրանադայի հանդիպմանը Ադրբեջանի նախագահը համաձայնել էր մասնակցել, ապա, երբ պարզվեց, որ երբ Գերմանիան և Ֆրանսիան դեմ են եղել Թուրքիայի՝ այդ ձևաչափով հանդիպմանը մասնակցելուն, Ալիևը հրաժարվեց մեկնել Գրանադա:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, վերհիշելով այս հանգամանքը, հավելում է. «Եթե ադրբեջանական կողմի պատճառով հանդիպումը տեղի չէր ունենալու, ինձ համար անընդունելի ու զարմանալի էր պաշտոնական Երևանի ջանադրաբար մասնակցությունը և Հռոմի պապից կաթոլիկ երևալու մոլուցքը: Գնաց, ստորագրեց, ինչ-որ պարտավորություններ վերցրեց իր վրա, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քկմ-ի շրջանակներում, ինչը նշանակում է, որ այդ տարածքի մեջ մտնում են ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանի տարածքում դեռ խորհրդային տարիներին գոյություն ունեցող ադրբեջանական երեք անկլավը, որոնք Արցախյան առաջին պատերազմի ժամանակ վերացվել էին, ինչպես նաև նույն ժամանակ մենք էինք կորցրել մեր Արծվաշեն անկլավը:

 Ստորագրված թուղթն առ ոչինչ է, քանի որ Բաքվի բռնապետի ստորագրությունը դրա տակ չկա, բայց նաև պարտավորություն է այն երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ-ի առումով, որոնք Նիկոլի հետ այս հանդիպումը կազմակերպել էին: Նիկոլն արեց այն, ինչի մասին խոսում էր մի քանի ամիս: 2023 թ.-ի մայիսին կայացած իր ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ այդ 86,6 հազար քկմ-ի մեջ մտնո՞ւմ են նաև, այսպես կոչված, անկլավները, շատ պարզ ասաց՝ այո: Այստեղից ծագում է երկու հարց՝ ի՞նչ է նշանակում անկլավների հարց չենք քննարկել, միտք, որն արտաբերեց Արայիկ Հարությունյան անուն- ազգանունով անձը (վարչապետի աշխատակազմի ղեկավար-խմբ.)՝ հավելելով, որ «չվախենաք, մենք հաղթանակ ենք տարել»:

Համոզված եմ, որ ինքն էլ չի հավատում իր գրածին: Իր այդ մանիպուլ յատիվ գրառմանը, ապատեղեկատվությանը հավատում են նիկոլականները:Ադրբեջանի նախագահը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ պարզ նշել է, որ Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը «ադրբեջանական ութ բնակավայրից»: Սա նշանակում է, որ Ադրբեջանի անմիջական վերահսկողության տակ են անցնում Երևանը Վայոց ձորին ու Սյունիքին կապող ավտոճանապարհները, ինչպես նաև Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհներից մեկը: Արայիկ Հարությունյանն ինչպե՞ս է մեկնաբանում Ալիև-Միշել հեռախոսազրույցը»,- նշում է Համբարյանը:

Ընդգծում է, որ նույն կոնտեքստում հաջորդ հարցը հետևյալն է՝ իսկ Ադրբեջանը համաձայնե՞լ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: «Նիկոլ Փաշինյանը վազում է Գրանադա, ստորագրում է թղթի տակ, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց պաշտոնական Բաքուն, որքան հասկանում ենք, որևէ նպատակ չունի ճանաչելու Հայաստանը 29,8 հազար քկմ տարածքով: Ադրբեջանը երբեք դուրս չի բերի իր զորքերը Արծվաշենից, ինչպես նաև 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն ակտից հետո չորս անգամ Հայաստանի վրա հարձակման հետևանքով գրավված տարածքներից: Դա Սոթք-Խոզնավար, Սև լճի, Ջերմուկի, Տեղ ու Ներքին Հանդ գյուղերի հատվածներն են ու այլ տարածքները: Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանից գրավել է մոտ 250-ից 300 քկմ տարածք: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց մի փաստաթուղթ՝ պարտավորություն ստանձնելով Ադրբեջանի հանդեպ, բայց դրա դիմաց մենք ոչինչ չենք ստացել: Ադրբեջանի նախագահը փաստաթուղթ չի ստորագրել և պարտավորություն չի ստանձնել դուրս բերել զորքերը Հայաստանի՝ իր կողմից օկուպացված տարածքներից»,-նշում է մեր զրուցակիցը:

Փաստաթղթերի մասով շատ է խոսվում, որ Ադրբեջանն անգամ գրավոր ստանձնած իր պարտավորությունները կարող է չկատարել, որպես օրինակ բերվում է նաև նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: «Այստեղ հետևյալ խնդիրը կա՝ Հայաստանի իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, դավադրաբար, փաստաթղթի դրույթները կոպտորեն խախտելով, հակահայկական քայլեր են ձեռնարկել: Այո, շատ դեպքերում մեղադրում ենք ռուս խաղաղապահներին անգործության համար, բայց երբ Փաշինյանն Արցախը ճանաչում էր Ադրբեջանի մաս, այդ դրույթը կա՞ր կապիտուլ յացիոն ակտի մեջ: Նիկոլի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը շատ աղետալի և ճակատագրական հետևանքներ ունեցավ Արցախի և արցախահայության համար: Որքան էլ մեղադրենք ռուսական կողմին անգործության մեջ, նախ՝ կողքից դիտենք մեզ ու մեր քայլերը և դիտենք նաև ռուսների քայլերը: Կոպիտ ձևակերպմամբ, եթե Արցախը մեզ պետք չէ, ռուսին՝ ի՞նչ, ռուսն արցախահայության համար իրեն պետք է զոհե՞ր: Իրենք մշտապես ասել են, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է թողնել հաջորդ սերունդներին: Որքան էլ նրանց մեղադրենք, պետք է արդար լինենք մեզ հետ, եթե Արցախը մեզ պետք չէր, ռուսին առավել ևս պետք չէր, նա ավելի գլոբալ խաղերի մեջ է մտնում, քան մենք»,-հավելում է քաղաքագետը:

Վերջին շրջանում թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ օտարերկրյա տարբեր պաշտոնյաների շուրթերից հնչում են Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը սպառնացող վտանգի մասին տեսակետներ: «Հայաստանի իշխանությունը շրջանառում է այս թեզերը, քանի որ մարդիկ տանուլ են տվել իրենց արտաքին քաղաքականությունը, խաղաղության օրակարգը տապալված է, հողերի զիջումը թշնամուն, որի դիմաց Նիկոլն ակնկալում էր խաղաղություն, ևս տապալված է: Գործող իշխանությունների առաջ քաշած տեսակետը, թե՝ հանձնենք Արցախը, որ հանգիստ ապրենք, չաշխատեց: Որքան զիջումների գնացին, այնքան թշնամին ավելի լկտիացավ: Այս կոնտեքստում պատահական չէր Ալիևի՝ Գրանադա չմեկնելը:

Եթե նա տեսնում է, որ Հայաստանի իշխանությունները և հասարակության մեծ մասը նորմալ են վերաբերվում Արցախում տեղի ունեցող սպիտակ ցեղասպանությանը, ինչո՞ւ պետք է ավելին չպահանջի Հայաստանից: Ալիևի դիրքորոշումը և պահվածքը օրինաչափ և սպասելի է: Եթե Հայաստանը հանգիստ տալիս է իր պատմական տարածքները թշնամուն, ապա ինչո՞ւ թշնամին պետք է ավելի մեղմ պահանջներ ներկայացնի: Ալիևի գրանադյան դեմարշը շատ դեպքերում նաև այս հանգամանքով է պայմանավորված: Ինչո՞ւ գնա, փաստաթուղթ ստորագրի և դրանով իրեն ինչ-որ սահմանների մեջ դնի՝ դառնալով իր ապագա երազանքների խոչընդոտողը: Սպասեք, որ ադրբեջանական կողմն էլ ավելի մեծ պահանջներ է ներկայացնելու Հայաստանին»,-ասում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ