Լրահոս
Կարևոր


«Երկու մետր հասակ ունեցող տղա եմ ճանապարհել, իսկ ինձ դրոշն ու իր նկարներն են մնացել». կրտսեր սերժանտ Վահան Հակոբյանն անմահացել է Կուտականի դիրքերում

Հասարակություն

«Վահանս շատ նվիրված էր ընտանիքին ու իր չորս երեխաներին, իսկ ինձ անսահման սիրով նվիրված որդի էր: 29 տարվա մեջ մեկ թթու խոսք չեմ լսել իրենից, ամեն պահի իմ կողքին կանգնած, իմ հոգսը հոգացող տղա էր Վահանս: Իր հայրենիքին, ընտանիքին ու ընկերությանն էր նվիրված, իրեն բոլորն էին հարգում ու սիրում որպես լավ մարդ: Բոլորն են այսօր ցավում, ասում՝ ինչո՞ւ իր հետ պետք է նման բան պատահեր»,- ասում է Վահանի մայրիկը՝ տիկին Վարսենիկը:

Նա որդուն միայնակ է մեծացրել, բավականին բարդ օրեր են հաղթահարել մայր ու որդի, ինչպես տիկին Վարսենիկն է ասում, «Վահանին շատ բաներից եմ փրկել, բայց այս մեկից փրկել չկարողացա, իմ ուժերից վեր էր»: Վահանի մասին պատմելիս մայրիկը որդու մանկություն է տեղափոխվում՝ «շատ աշխույժ, խելոք ու խելացի երեխա էր»: Դպրոցն ավարտելուց հետո Վահանը Երևանում 6-ամսյա ծրագրավորման դասընթացի է մասնակցում, իսկ հետո մեկնում պարտադիր զինվորական ծառայության, որն անցել է Վայքում: Ընդ որում, Վահանը չպետք է ծառայեր, քանի որ ոտքի հետ խնդիրներ էր ունեցել, երկու վիրահատություն տարել:

«Իրեն բանակ չէին տանում, բայց համառեց, դիմում գրեց ու մեկնեց: Ասում էր՝ եթե պետք է տարկետում տան, հետո ավելի ուշ տանեն բանակ ու ինձանից փոքրերի հետ ծառայեմ, ավելի լավ է հիմա իմ հասակակիցների հետ ծառայեմ ու վերադառնամ: Ծառայությունից կրծքանշանով, պատվոգրերով վերադարձավ»: Իր կյանքի ինը տարին Վահանը նվիրում է պայմանագրային զինծառայությանը: Մայրիկի խոսքով, վերջերս մտքեր ուներ պայմանագրային զինծառայությունից դուրս գալու, բայց հետո մտափոխվեց. «Մա՛մ ջան, ես դուրս գամ, այն մեկը դուրս գա, բա իմ հայրենիքն ո՞վ պահի: Չորս երեխա ունեմ, թողնեմ, որ թուրքը մեզ հասնի՞: Գիտե՞ս, թե թուրքը որտեղ է նստած: Բարձունքում թուրքն է, ներքևում՝ մենք: Մա՛մ ջան, չեմ կարող դուրս գալ ծառայությունից: Բացի դա, պաշտոն եմ ստացել, կրտսեր սերժանտ և ջոկի հրամանատար եմ»: 2022 թ. սեպտեմբերի 1-ին Վահանն ուղևորվում է դիրքեր:

«Շատ տխուր գնաց: Հասնում է քույրիկիս տուն, նա Վահանին ասում է՝ արի սուրճ խմիր, նոր գնա: Մերժում է՝ գնում եմ, բայց չեմ գալու, բերելու են: Քույրիկս ինձ պատմեց, որ նման բան է ասել, մտածեցի, որ գուցե ինչ-որ բան է նկատել, գուցե կանխազգացում ունի: Գյուղամիջում էլ մեկը Վահանին հարցնում է, թե ինչու է տխուր, արձագանքում է՝ Ծովինա՛ր տոտա ջան, ինձ չթողեցին, որ իմ միջնեկին դպրոց ճանապարհեմ, գնում եմ, բայց չեմ գալու, ինձ բերելու են, բոլորիս բերելու են: Դա իր վերջին գնալն էր»: Սեպտեմբերի 12-ին Վահանը զանգում է մայրիկին: «Սովորական ժամից շուտ զանգեց՝ մա՛մ ջան, շատ հոգնած եմ, լողանամ, պառկեմ, ու մի տեսակ խորը հոգոց հանեց: Միշտ անհանգիստ էի իր ոտքի համար, հարցրեցի՝ ոտքդ ցավո՞ւմ է, ասաց՝ չէ: Պառկեցինք քնելու, մի կես ժամ հետո հարևանուհիս զանգեց հարսիս՝ պատերազմ է: Հետո Վահանը զանգեց՝ մա՛մ ջան, երեխեքին փախցրու, սրանք գալիս են դեպի Գեղամա սարը: Մեքենաները չէին հասնում մեզ, «Վարդենիսը կրակի մեջ է, չենք կարող գյուղ գնալ»:

Նորից զանգեցի Վահանին, իմացա, որ իր մեքենան գյուղամիջում է՝ տղերքին ասա, թող գան, հանեն ընտանիքդ: Դա եղավ մեր վերջին զանգը՝ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը»: Տղաները մինչև առավոտյան ժամը 7-ը կռվել են, հետ շպրտել թշնամուն, հրետանի պահանջել, բայց նրանց թիկունքը բաց է մնացել: «Ընկերոջը խփել են, իմ տղեն վիրավոր է եղել, հասկացել է, որ պետք է գերի ընկնի, նռնակը պայթեցրել է: Թշնամին մոտ է եղել տղաներին, իսկ օդում ԱԹՍ-ներ են աշխատել: Վահանն իր հետ մի քանի տասնյակ թշնամի է «տարել»: Մայրիկն ուրախությամբ ու շնորհակալությամբ է ասում, որ որդին հրաշալի ընկերներ ունի, որոնք այս ողջ ընթացքում իրենց կողքին են եղել: «Ընկերը պետք է նվիրված լինի, ընկերություն չանի հանուն գումարի: Մի քանի օր առաջ վատ էի զգում ինձ, իր ընկերներն առաջինն ինձ օգնության հասան ու տեղափոխեցին Վարդենիսի հիվանդանոց: Նվիրված են Վահանիս ու մեզ: Երբ իր գերեզմանն էինք սարքում, հարազատ եղբոր պես ամեն հարց կարգավորում էին՝ չվախենա՛ս, ինչ պետք է, օտարին չասես, մեզ ասա՛, կանենք: Վահանս էլ է այդպիսի ընկեր եղել: Նրանք այսօր ինձ հաճախ են ասում՝ Վահանը մենակ քեզանից չգնաց, մեզանից էլ գնաց»:

Վահանը երրորդ պատերազմի միջով էր անցնում: «Քառօրյա և 44-օրյա պատերազմների օրերին Վահանը Քարվաճառն էր պաշտպանում, իսկ իր վերջին պատերազմի ժամանակ Վարդենիսի Կուտականի դիրքում էր: Իր ընկեր Ատոմը պատմում է, որ Քարվաճառի դիրքերը հանձնելիս Վահանը դիրքի դիմաց նստած լալիս էր՝ այստեղ արյունով գծած գիծ ունենք, մեր տները տա՞նք թշնամուն, սա չլինող բան է: Երբ հաճախ իր հետ խոսում էի, ասում էր, որ պատերազմից չի վախենում, որ հրետանին անթերի կաշխատի: Եթե հրետանին աշխատեր, մեր զոհերը քիչ կլինեին, մեր զոհված տղերքի մարմիններն այս ձևով դուրս չէին բերի»: Նաև ասում է՝ Վահանի ու մյուս տղաների տուն «չվերադառնալու» համար պատասխանատուներ էլ կան: «Ո՞ւմ հրամանին են սպասել, երբ զինվորն ասել է՝ թիկունքներս պահեք: Ախր, դիրքում զոհված զինծառայողների մարմիններն էլ նորմալ վիճակում չեն վերցրել»: Վահանը զոհվելուց հետո տուն է «վերադառնում» 27 օր անց: «Իր ընկերները գիտեին, որ նա զոհվել է, բայց մեզ չէին ասում, քանի որ ամենուր իրեն էին փնտրում՝ զոհվածների, անհետ կորածների, անգամ գերիների մեջ: Բայց գիտեի, որ գերի չի ընկնի:

«Քո վերջին փամփուշտն ու նռնակը քո համար է, չպետք է գերի ընկնես». սրանք իմ տղայի խոսքերն են: Երկու մետր հասակ ունեցող տղա եմ տվել, իսկ ինձ դրոշն ու իր նկարներն են մնացել: Երեխեք կան, որոնք տուն չեն հասել, բայց մենք էլ մեր տուն վերադարձած երեխեքից կարոտ մնացինք: Երբ Վահանս ծառայում էր բանակում, մեր տուն մի տատրակ էր մտել, այն երկու տարի մնաց մեր տանը: Դուրս էր գալիս մի պահ, նորից տուն մտնում: Մամաս ասաց՝ դուրս չհանես թռչունին, մեր տղայի հաջողությունն է: Երբ տղաս զորացրվեց, տատրակն էլ մեր տանից գնաց ու էլ չեկավ: Երբ Վահանի դեպքը պատահել էր, երեք օր հետո մեր բակ կրկին թռչուն եկավ: Մոտեցա, սկսեցի զրուցելը հետը, մի բուռ ցորեն տվեցի: Կերավ, ջուր խմեց, երեք օր մնաց մեր բակում, նստել էր չոր փայտին, գլուխը մի կողմ թեքած, կրկին խոսեցի հետը՝ դո՞ւ էլ ես իմ նման տխուր, այդ թռչունը թռավ ու էլ մեր բակ չեկավ: Աստծուն խնդրեցի, որ Վահանիս ու մեր մյուս տղաներին անփորձանք տուն վերադարձնի, Աստված ինձ չլսեց, հիմա միայն խնդրում եմ, որ Աստված ամուր ձեռքով պահի իմ լավ հարսին ու չորս թոռնիկներին, որ գոնե իրենցով մխիթարվեմ: Առաջին օրվանից Նաիրային որպես իմ աղջիկ եմ ընդունել: Աստված որքան ինձ կյանք տա, այնքան պիտի թև ու թիկունք լինեմ իմ երեխեքին, որ ոտքի կանգնենք: Վահանիս չորս երեխայի ու իմ հարսի համար եմ ապրում»:

Հ. Գ. - Վահան Հակոբյանը պարտադիր զինվորական ծառայության տարիներին պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով: 2022 թ. օգոստոսի 24ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով: ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Վահանի 30-ամյակի օրը՝ մայիսի 30-ին, Արեգունու միջնակարգ դպրոցում նրա անունով դասասենյակ է անվանակոչվել: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի հայրենի Արեգունի գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվենԱդրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ)Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». ՄեդվեդևՆերքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ)Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղումԿարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. ShamshyanՀայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես ԻշխանյանԼիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի ՍարգսյանԴիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան ՍարգսյանԱմեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ ՀովասափյանՄեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդՕդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվելԼիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիրԿուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին«Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունըԲրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարարԱպագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե ՀովհաննիսյանՀայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի ՍարգսյանԻշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի ՍարգսյանԿոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե»Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ ՄխիթարյանԵս իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր ԱվետիսյանԻրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»