Երեկ կյանքից զրկված զինվորի գործով մեկ անձ է ձերբակալվել․ նոր մանրամասներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Նազարյանի մահվան գործով: Armlur.am-ին հասած տեղեկություների համաձայն, զինվորի մահվան գործով ձերբակալվել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող: Իրավապահ համակարգից մեզ հասած լուրերի համաձայն, զինծառայողն է կրակել Նարեկ Նազարյանի վրա եւ իրավապահներին ցուցմունք է տվել եւ հայտնել, որ պատահաբար է կրակել։ Իսկ թե պատահաբար է եղել, թե դիտավորյալ, կպարզի քննությունը:
Նշենք, որ հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը, հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
Ավելին՝ այստեղ