Իսրայելի հայ համայնքում կորուստ չկա, բայց բնակչության առանձին խմբեր տեղափոխվել են ապահով վայրեր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Իսրայելի համայնքնային կառույցների ներկայացուցիչների հետ: Իսրայելում ծավալվող գործողությունների ընթացքում հայ համայնքի, հայկական հաստատությունների շրջանում կորուստներ չեն արձանագրվել, սակայն երկրի հարավային և հյուսիսային շրջաններից հայ բնակչության առանձին խմբեր տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Այս մասին հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Հարցերի և աջակցության համար գործում են՝ Իսրայելում ՀՀ դեսպանության թեժ գիծը, հեռ.՝ 0506670345, «Նաիրի» միության տեղեկատվության և աջակցության շտաբը, հեռ.՝ 0548082735, 0507164557, 0523364774: