ԼՂ-ից լուրջ վնասվածքներով բռնի տեղահանված երկու երիտասարդ տեղափոխվել են ԱՄՆ՝ անհետաձգելի բուժօգնության նպատակով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մասնագիտացված բուժօգնություն ստանալու նպատակով հոկտեմբերի 7-8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ են տեղափոխվել լուրջ վնասվածքներով երկու երիտասարդ՝ Լեռնային Ղարաբաղից, այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
«Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին, որոնք աջակցեցին նրանց տեղափոխմանը Միացյալ Նահանգներ՝ անհետաձգելի բուժօգնության նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: