«Զանգեզուրի միջանցքը» պետք է վերափոխվի. Թուրքիայի արտգործնախարար
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը պետք է վերափոխվի»։
Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրն օկուպացված Շուշիում Ադրբեջանի նախագահությամբ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստում ելույթի ժամանակ։
«Հիմա ժամանակն է բոլոր ջանքերը կենտրոնացնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կայունության և անվտանգության վրա, որը կազմում է Տնտեսական համագործակցության կազմակերպության աշխարհագրության ռազմավարական առանցքը»,- ասել է Ֆիդանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասնել «որոշակի ազդակի՝ կապված Հարավային Կովկասում նոր դինամիկայի հետ, և, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է վերափոխվի՝ ի շահ Տնտեսական համագործակցության կազմակերպության բոլոր անդամների»։