Հայաստանը պետք է ընտրություն կատարի․ Բայրամով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական ու անհիմն տարածքային պահանջների միջև», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հոդվածը։
Բայրամովը հոդվածում, մասնավորապես, նշել է, որ «Բաքուն, դրսևորելով ռազմավարական համբերություն, տասնամյակներ շարունակ բանակցել է իր տարածքի օկուպացիան դադարեցնելու, միջազգային կազմակերպությունների որոշումները կյանքի կոչելու և միջազգային իրավունքի ապահովման ուղղությամբ»։
«Հայաստանն այժմ պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական ու անհիմն տարածքային պահանջների միջև։ Իհարկե, այս հարցում կարևոր է նաև միջազգային հանրության դերը։ Չափազանց կարևոր է չաջակցել Հայաստանի ռևանշիստական փորձերին», - գրել է Բայրամովը։