Պուտինն ու Ալիևը կքննարկեն Ղարաբաղի և ռուս խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 12-ին նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կքննարկվեն Ղարաբաղի և ռուս խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը, ներառյալ նրանց հետագա կիրառման հնարավորությունը՝ ղարաբաղցի հայերի հնարավոր վերադարձը իրենց բնակավայրեր ապահովելու համատեքստում, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Առաջնորդները կլինեն Ղրղզստանում, որտեղ հոկտեմբերի 13-ին տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։