Հնդկաստանը հրթիռային կայաննե՞ր է ուղարկել Հայաստան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանը նորացված Pinaka MK-1ER հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակն ուղարկել է անանուն հաճախորդին: Ըստ Udaipur Kiran հնդկական պարբերականի՝ հրթիռային կայաններն ամենայն հավանականությամբ ուղարկվել են Հայաստան, որը դարձել է նրանց առաջին գնորդը՝ կատարելով բազմամիլիոնանոց պատվեր։
«OFAJ-ը հաջողությամբ հաստատվել է համաշխարհային ասպարեզում՝ նշանավորելով MK-1ER առաջադեմ հրթիռի առաջին խմբաքանակի թողարկմամբ»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Ուդայպուր Կիրանը նշում է, որ Pinaka MK-1 ER հրթիռները կարող են գրոհել ցամաքային թիրախները մոտ 45 կիլոմետր հեռավորության վրա։ Այժմ մշակվում է նույնիսկ ավելի մեծ հեռահարության հրթիռ՝ Pinaka MK-2ER, որը թույլ կտա խոցել թիրախները ավելի քան 120 կիլոմետր հեռավորության վրա։