Լրահոս
Կարևոր

Երբ ուժն ու թուլությունը հողն ու սերն են. Նազենի Հովհաննիսյանը և Խորեն Լևոնյանը՝ «Հոթել Գրանդ»-ի նոր եթերաշրջանում

Ապրելակերպ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գոշ Հակոբյան և Իննա Խոջամիրյան պրոդյուսերական տանդեմն ամիսներ առաջ վստահեցնում էր, որ կկարողանա նորարարություն բերել մեդիա ոլորտ: Դեռևս ամիսներ առաջ էկրաններ բարձրացավ «Հոթել Գրանդ» հեռուստանովելը՝ 2 եթերաշրջանով: Հոկտեմբերի 16-ին նրանք կներկայացնեն հեռուստանովելի նոր եթերաշրջանը, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորելու են Նազենի Հովհաննիսյանը և Խորեն Լևոնյանը: «Հոթել Գրանդ»-ի 3-րդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են դեռևս ամռանը: Նկարահանումներն անցել են Ամբերդում, Ձորաղբյուրում, որտեղ էլ ծավալվում են հիմնական գործողությունները: Նկարահանումներից մեկին ներկա է եղել Tert.am Life-ը, որին վստահվել են նախագծի առաջին մանրամասները:

«Մենք հանգեցինք այն գաղափարին, որ նախորդ պատմությունը պետք է ավարտվի, բայց չավարտվի հենց «Հոթել Գրանդ»-ը: Այս եթերաշրջանում ևս լինելու է խնդիր, պայքար, սեր, ինչն էլ դառնալու է նախագծի առանցքը: Հյուրանոցի տնօրենին նոր հող է անհրաժեշտ հյուրանոցի ընդարձակման աշխատանքների համար: Նա փորձում է գումարով լուծել խնդիրները, գնել հողը, բայց Խորեն Լևոնյանի հերոսի համար դա պարզապես հողակտոր չէ, որը կարելի է գնել գումարով: Հենց այստեղից էլ սկսվում է պատմությունն իր խնդիրներով»,- պատմել է նախագծի ռեժիսոր Գոշ Հակոբյանը:

Նազենի Հովհաննիսյան և Խորեն Լևոնյան հեռուստատեսային զույգը սիրված է հեռուստադիտողի կողմից, և տևական դադարից հետո հեռուստադիտողը նրանց նորից տեսնելու է գլխավոր հերոսների դերում:
Նախագծի պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը նշել է, որ Նազենի Հովհաննիսյանին և Խորեն Լևոնյանին նախագծում ներգրավվելը եղել է ինքնաբուխ:
«Նրանք շատ վաղուց միասին չեն եղել հեռուստաէկրաններին և վստահենք՝ զույգին հասցրել են կարոտել: Ուզում եմ շեշտել, որ նրանք աշխատել են նույն ուժով, թարմությամբ՝ լցնելով կադրն ու տեսարանը: Նախագիծը սկսելիս ունեցել ենք մտավախություններ, բայց կարծում եմ՝ հենց այդ մտավախությունների շնորհիվ է, որ այսօր ունենք «Հոթել Գրանդ 3»՝ նման անձնակազմով: Ամեն նոր եթերաշրջանի և հետագայում նոր նախագծերի մեջ նույնչափ վախ, հուզմունք, սեր, մանրակրկիտ աշխատանք ու մեծ սպասում պետք է լինի»,- մանրամասնել է Իննա Խոջամիրյանը:

Ինչպես նշեցինք նկարահանումներն ընթացել են Ձորաղբյուրում, Ամբերդում: Ձորաղբյուրում նկարահանումներն անցել են գյուղական միջավայրում՝ նաև կենդանիների մասնակցությամբ: Նկարահանող անձնակազմը մի քանի օրվա ընթացքում հասցրել է ընտելանալ պայմաններին, գյուղական միջավայրին և եղանակային պայմաններին: Նկարահանման օրը, որին ներկա է եղել նաև Tert.am Life-ը, տեսարանները եղել են գիշերը, գլխավոր դերասանների հետ հարցազրույցները՝ ևս: Գլխավոր հերոսուհուն՝ Ադելին, մարմնավորում է հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, որը մեզ հետ զրույցում նշել է՝ որքան էլ նախագծերին ընտրողաբար է մոտենում, միշտ կա վախ, չէ՞ որ թիմային աշխատանքում ամեն առանձին անդամի ներկայությունն ու աշխատանքն է որակն ապահովում.մի անձի գործ չէ:

«Ինձ միշտ հիմնավոր կերպով ոգևորում է մարդը. իհարկե երբեք չգիտես նախագիծն իր ավարտին ինչ տեսք կամ որակ կունենա, ու միշտ կա ռիսկ, որ չես հաջողի, որ չեք կարողանա, բայց Իննայի անհավանական ոգևորությունը, նպատակասլացությունը՝ մտնելու ավելի ծանր, որակապես այլ գործընթացի մեջ, երբ կարող էր հեշտորեն անել ամեն բան, նրա ընդգծված վստահությունը մեր նկատմամբ՝ ինձ համար համոզիչ էր ու թանկ: Գոշը՝ որպես երիտասարդ ռեժիսոր, ամբողջ երիտասարդ թիմը, որն անհոգնել աշխատում էր նախագծի վրա,յուրաքանչյուրի պատասխանատու և սրտացավ վերաբերմունքն իսկապես ոգևորիչ էր: Շնորհակալությունս պոստֆակտում թե՜ նկահարանման ամբողջ կազմին, և թե՜ մեր դիտողներին ու հավատացողներին՝ նախապես:Այս հեռուստաֆիլմն իր տեսակով հաստատ տարբերվելու է մեր՝ ոչ այդքան մեծ հեռուստաշուկայում ներկայումս եղող նախագծերից: Ի վերջո թեթև ժանրն էլ իր տեղն ու դերն ունի: Բայց կարելի է անել հումոր՝ առանց գռեհկանալու, խոսել պարզ լեզվով՝ առանց փողոցային խոսույթի, լինել պայմանական իրավիճակում, բայց անկեղծ»,- ասաց Նազենի Հովհաննիսյանը:

Նա նաև պատմել է իր և Խորեն Լևոնյանի համագործակցության, հեռուստատեսային զույգի և նոր կերպարի մասին:

«Խորեն Լևոնյանի հետ խաղալը միշտ է հաճույք, գերագույն հաճույք, իսկ նրա պես տաղանդավոր մարդիկ ծնվում են տասնամյակը մեկ: Նա կարողանում է ամեն նոր կերպարում նոր հրավառություն առաջացնել:Հերոսուհուս մասին խոսելիս ասեմ... իմ անձից շատ տարբեր է, բայց աշխատանքին նվիրվածությամբ՝ շատ նման: Պատրաստ է խոչընդոտները հաղթահարել՝ հանուն լավ արդյունքի ու աշխատանքի լավ որակի, բայց ոչ երբեք մարդկային ճակատագրերի հաշվին: Թվացյալ ուժի տակ թաքնված է հուզական, ապրումակցող, ու հողի գինն ու արժեքն իմացող մարդը, որը գիտի, թե սերն ու նվիրվածությունն ինչ զորեղ ուժ են: Ու վերջում, երբ Ադելը՝ հերոսուհիս, «զիջում» է իր դիրքը ի վնաս իրեն՝ իբրև մասնագետի, հաստատ անում է հանուն Մարդու և իր ունեցած արժեքային համակարգի:Հաղթում է Խորենի կերպարի՝ հողին ամուր կանգնած հայ մարդու սերը: Սերն ու իր հողին ապրելու ցանկությունը. սա է կարևորագույնը»,- նշեց դերասանուհին: 

Նկարահանման ընդմիջումների ժամանակ, երբ դերասանական անձնակազմը հանգստանում էր, Խորեն Լևոնյանը դիտում էր «Արիս»- «Արարատ- Արմենիա» ֆուտբոլային հանդիպումը և մեզ հետ զրույցում նշեց, որ տեսարանների դադարների ժամանակ հասցնում է հետևել ֆուտբոլային զարգացումներին: Այս հեռուստանովելում Խորեն Լևոնյանը մարմնավորելու է Ադամ անունով ագարակատիրոջը, որն ամուր կառչած է հողին և փորձում է պահել այդ հողը:
«Այս տեսակի առաջարկ ստացել եմ առաջին անգամ, որ ներգրավվեմ նման ժանրում, բայց ինձ համար առաջնահերթություն է կերպարի ասելիքը: Ես համաձայնել եմ մարմնավորել կերպար, որը պայքարում է իր հողի համար, իսկ այսօր ես ուզում եմ խոսել այդ թեմայից և ասել՝ հողը կարևոր է և հողի համար պետք է պայքարել: Խոսելու եմ, որ պետք չէ թողել և գնալ, պետք չէ հողն անտեր թողել, պետք է պայքարել, կռիվ տալ հողի համար, որը քոնն է և քեզ համար հարազատ է և այս դեպքում պարզապես հողակտոր չէ»,- պատմել է Խորեն Լևոնյանը:

Դերասանը նշել է, որ այդ կերպարում շատ չի հեռվացել իր մտածելակերպից և ժանրից:
«Հեռուստադիտողը տեսնելու է իմ մտքերն ու վերաբերմունքը: Մենք նաև ունենք հումորային տեսարաններ, հետաքրքիր զրույցներ, զարգացումներ, բայց ամեն բան հավասարակշռված է: Արվեստագետի գլխավոր նպատակն է անել մի բան, որը մարդու մեջ որևէ փոփոխության կհանգեցնի: Սա աշխատանք է, որը մարդիկ միայն ժամանացի համար չեն նայելու, նաև սովորելու բան կգտնեն»,- եզրափակել է դերասանը:

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մшհեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներում