Լրահոս
Կարևոր


Նիկոլ Փաշինյանի ինքնահակասող պնդումներն ու «կռուտիտները»

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը արել է մի շարք հակասական հայտարարություններ, որոշ դեպքերում հակասելով ինքն իրեն:

Դիցուք՝  խոսելով այսպես կոչված անկլավների մասին՝ նա հայտարարել է․ «29 800 քկմ մեջ մտնում է նաև Արծվաշենը. ՀՀ ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել ՀՀ այդ ինքնիշխան տարածքի վրա: Բայց այստեղ կա նաև մի կարևոր նրբություն. ով էլ խոսի անկլավների մասին, պետք է սեղանին դնի քարտեզ: Ենթադրենք, երբ ընդունվեց անկլավի հետ կապված պրոբլեմատիկա, դրանից հետո նոր հարցեր են ծագելու` անկլավների սահմանների դելիմիտացիայի, հասանելիության, սահմանների պաշտպանության, այդ տարածքներում ԶՈւ ներկայության և չներկայության, անցման կանոնները. անկլավ նշանակում է` դու պետք է ուրիշի տարածքով անցնես, ոնց պետք է անցնես, ինչ իրավական նրբություն ունի այդ հարցը, և այս պրոբլեմների լուծման մի քանի տարբերակ կա, մեկն այն է, որ այս պրոբլեմները կարգավորում ենք, խաղաղության ֆոնին այդ հարցը լուծվում է, դա` մեկ, երկրորդն այն է, որ մենք տեսնում ենք` այնքան բարդ է, որ պայմանավորվածություն ենք ձեռք բերում, որ սահմանից այն կողմ գտնվող անկլավները մնում են այն երկրների տարածքում, որով պարփակված են, բայց սա էլ պետք է լինի պայմանագրի առարկա»:

Ընդամենն ամիսներ առաջ, սակայն, Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ անկլավների թեման քննարկելու որևէ իրավական հիմք գոյություն չունի։

Խոսելով սահմանին զորքերի կուտակումից՝ Փաշինյանը հայտարարեց, որ որևէ կուտակում չկա: Ահա նրա հայտարարությունը, որն արվել է ընդամենը մեկ ամիս առաջ։

Բացի հակասական մտքերից, Փաշինյանը աչքի ընկավ նաև այսպես ասած՝ «կռուտիտներով»: Դիցուք, նա հայտարարում է, որ Հռոմի ստատուտը օրակարգ է մտել մինչ միջազգայաին քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահին կալանավորելու որոշումը, սակայն մոռանում է շեշտել, որ Հայաստանի կողմից այն վավերացվել է արդեն այդ որոշումն ընդունելուց հետո:

Խոսելով ՌԴ հետ հարաբերությունների մասին՝ Փաշինյանը հայտարարեց, որ ոչինչ չի փոխվել: Եվ սա այն դեպքում, երբ հենց նույն օրը վարչապետը հրաժարվել էր մասնակցել ԱՊՀ երկրների ղեկավարների հերթական նիստին, շաբաթներ առաջ հրաժարվել էր մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին և ոչ Փաշինյանը, ոչ էլ իր թիմակիցները չեն զլանում բացահայտ մեղադրել Մոսկվային դաշնակցային պարտավորությունները չկատարելու և թիկունքից հարվածելու մեջ:

Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հրապարակային փաստաթուղթ է և յուրաքանչյուրը կարող է այն բացել ու տեսնել, որ այնտեղ ոչինչ գրված չէ ՌԴ կողմից տրանսպորտային կոմունիկացիաների հանդեպ հսկողություն սահմանելու մասին: Մինչդեռ այս հայտարարության մեջ սեւով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ տրանսպորտային հաղորդակցությունների հսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը:

Պետք է նաև փաստել, որ Փաշինյանին չհաջողվեց սրբագրել Գրանադայում արձանագրված ֆիասկոն, երբ վերջինս միակողմանի կարգով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ դրանից հետո նրա թիմակիցները հայտարարում էին, որ  տարատեսակ միջանցքների թեման այլևս փակ է: Հենց ինքը՝ Փաշինյանն, ընդունեց, որ հարցը փակված չէ և դիսկուսիոն հարթության մեջ է գտնվում, այսինքն՝ որևէ երաշխիք, որ Գրանադայում հռչակագիր ստորագրելով նվազեցվում է ադրբեջանական կողմից նոր ագրեսիայի վտանգը, չկա: Ավելին՝ Թուրքիայից և Ադրբեջանից կրկին հնչում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» պահանջող վերջնագրերը:

Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք Չալաբյան