Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում կպահանջի ընդունել Արցախ հայերի վերադարձի վերաբերյալ բանաձև
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում կպահանջի ընդունել Արցախ հայերի վերադարձի վերաբերյալ բանաձև։ Այդ մասին Ֆրանսիայի սենատում՝ իր ելույթի ժամանակ, ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան․
«Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից։ Այս ծանր հանցագործությունը չի կարող անարձագանք մնալ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է կարգավորվել բանակցությունների միջոցով: Բաքուն պետք է հասկանա՝ չի կարելի շարժվել ուժի կիրառման ճանապարհով»,- նշել է Կոլոննան։