ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
՛՛Պահպանվում է Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը, որն ուղղված է արյունահեղություն թույլ չտալուն, անվտանգության ապահովմանը եւ հումանիտար իրավունքի նորմերի պահպանմանը խաղաղ բնակչության նկատմամբ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Լեռնային Ղարաբաղի զինաթափման և զինված կազմավորումների լուծարման պատճառով 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում ռուս խաղաղապահների վեց և 15 ժամանակավոր դիտակետեր են փակվել:
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի էլեկտրա- և գազամատակարարման վերականգնման աշխատանքները՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում: