Ամերիկացին վիճակախաղով 1,76 մլրդ դոլար է շահել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի բնակիչը շահել է երկրի պատմության մեջ վիճակախաղի պատմության մեջ երկրորդ ամենամեծ մրցանակը։ Այն կազմել է 1,76 մլրդ դոլար։ Այս մասին գրում է РИА Новости-ն իր Telegram ալիքում։
Հաղթողը պետք է որոշի՝ ստանալ 774 միլիոն դոլար միանվագ, թե ամբողջ գումարը մաս-մաս` 29 տարվա ընթացքում։ Շահումների հարկն այսպես թե այնպես կկազմի 24-37 տոկոս։
Հրատարակությունը նշում է, որ հաջողակները ոչ միշտ են կարողացել ճիշտ տնօրինել իրենց գումարները։ Այսպես, մի բրիտանացի, ով աշխատում էր` որպես աղբահանող, վիճակախաղով շահել է 10 միլիոն եվրո, ապա արագ ծախսել ամբողջ գումարն ու վերադարձել նախկին «մասնագիտությանը»։