Թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք նաև այլ օրակարգ․ Պուտինն՝ Ալիևին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններից հետո իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին հրավիրել է առանձնազրույցի` քննարկելու մի շարք զգայուն հարցեր, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Հանդիպման սկզբում Ռուսաստանի ղեկավարը հստակեցրել է, որ հանդիպման ընթացքում իրենք ուշադրություն կդարձնեն Արցախում ստեղծված իրավիճակին․
«Թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, այն բավականին ընդարձակ է։ Առաջարկում եմ առանձնազորւյց ունենալ, քննարկումներ ունենալ, այդ թվում և այսպես կոչված՝ զգայուն հարցերի շուրջ», - ասել է Պուտինը։